«Ռոմայի» ղեկավարությունը մտադիր է ուժեղացնել կազմը «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտի միջոցով: Այդ մասին հայտնում է transfermartkweb-ը։
Նախատեսվում է, որ հռոմեացիների կազմում իտալացին կփոխարինի Էդին Ջեկոյին:
Ավելի վաղ Tuttosport-ը գրել էր, որ Բելոտին կարող է կարիերան շարունակել «Միլանում»։ Միլանյան ակումբը հարձակվողին դիտարկում է որպես 39-ամյա Զլատան Իբրահիմովիչին փոխարինող:
Այս մրցաշրջանում 27-ամյա խաղացողն ունի 22 հանդիպում իր ակտիվում, 11 գոլ ու 5 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է 2022-ի ամռանը: