«Բարսելոնայի» խաղացողները ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի խաղում (1-4) նյարդայնացել էին անգամ մինչև փարիզյան թիմի՝ հաշվի մեջ առաջ անցնելը։
Առաջին կեսի 38-րդ րոպեին միմյանց հետ ընդհարվել են կատալոնական թիմի պաշտպան Ժերար Պիկեն և հարձակվող Անտուան Գրիզմանը։ Marca-ն վերծանել է նրանց երկխոսությունը։
Պիկե — Գրողը տանի, երկար ենք պահում գնդակը։ Դե՛, գրողի տարած երկար ենք պահում մենք գնդակը։
Գրիզման — Հանգստացի՛ր, Ժերի ու մի՛ բղավիր։
Պիկե — Գրողը տանի, Գրիզզի, ես թքած ունեմ։
Գրիզման — ******* (հայհոյում է/խմբ․)։
Պիկե — ******* (պատասխան հայհոյանք է տալիս/խմբ․)։ Մենք տառապում ենք ու այս վիճակում ենք եղել վերջին 5 րոպեն։
Գրիզման — Մի՛ բղավիր (Լենգլեն այս ընթացքում փորձում է միջամտել ու հանգստացնել նրանց)։
Պիկե — Գրողը տանի, մենք խելագարների պես ենք վազում։
Գրիզման — Ու ես նույնպես վազում եմ։