Thehardtackle-ի հաղորդմամբ ՝ «Բարսելոնան» հետաքրքրված է «Սևիլիայի» պաշտպան Ժյուլես Կունդեի տրանսֆերով:
Կատալոնական ակումբը քննարկում է 22-ամյա ֆուտբոլիստին այս ամառ ձեռք բերելու հնարավորությունը: Ֆուտբոլիստի պայմանագրում փոխհատուցման գումարը կազմում է 80 միլիոն եվրո:
Նախկինում հաղորդվում էր, որ Կունդեի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», ՊՍժ-ն ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը այս մրցաշրջանում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։