«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բացեց խաղի հաշիվը Ա Սերիայի 21-րդ տուրի «Կրոտոնեի» դեմ խաղում:
Ակումբային մակարդակում սա շվեդ ֆուտբոլիստի 500-րդ գոլն է: Քիչ անց նա դարձել է ևս մեկ գոլի հեղինակ։ Այս պահին «Միլանը» հաղթում է 4-0 հաշվով։
«Միլանի» կազմում Իբրահիմովիչը դարձել է 83 գոլի հեղինակ, Զլատանը ավելի շատ գոլ է խփել միայն ՊՍԺ-ի կազմում (156):