«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության 1/32-րդ փուլում «Կորնելյայից» (0-1) կրած պարտությունը։ Արգենտինացի մասնագետը ակնարկել է, որ կարող է հեռանալ մադրիդյան թիմից։
«Մենք լուծումներ կփնտրենք այս իրավիճակից դուրս գալու համար հաջորդ տարի, եթե մենք դեռ այստեղ լինենք («Աթլետիկոն» երկրորդ տարին անընդմեջ է դուրս մնում գավաթի խաղարկությունից այս փուլում/խմբ․):
Ֆուտբոլը շատ փոփոխական է, բայց դու պետք է բացես բոլոր հնարավորությունները։ Մենք պետք է համաձայն լինենք այն ամենի հետ, ինչ ակումբը կորոշի։
Մենք ուզում էինք հաղթել, բայց մրցակիցը ավելի լավ տեսք ուներ։ Նրանք լավ էին մրցակցում ու կարողացան պահել ինտենվիսությունը։ Մեզ մնում է միայն շնորհավորել նրանց»,-Սիմեոնեի խոսքն է մեջբերում Marca-ն։