«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ ակումբը մտադիր չէ ձմռանը նոր ֆուտբոլիստներ գնել, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ձեռքբերումներ հունվարի՞ն. նման բան չի լինելու, կարող եք վստահ լինել:
Ես ֆանտաստիկ թիմ ունեմ, որին ամբողջովին վստահում եմ»,- ասել է կատալոնացի մասնագետը:
Հիշեցնենք ` նոյեմբերին սկսեցին լուրեր տարածվել, որ Լեո Մեսսին հունվարին կարող է տեղափոխվել Գվարդիոլայի գլխավորած ակումբ: