Արգենտինացի պաշտպան Պաբլո Խավյեր Սաբալետան որոշել է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։
«18 տարվա կարիերայից հետո ֆուտբոլն ավարտելու որոշում եմ կայացրել։ Այս հիանալի տարիներն ինձ թույլ են տվել անմոռաց ու բացառիկ պահեր վայելել։
Երախտապարտ եմ բոլորին, ովքեր ինձ հետ անցել են այդ ճանապարհը․ ակումբներին, թիմակիցներիս, մարզիչներիս, ու, իհարկե, ընտանիքիս ու բոլոր ընկերներիս։
Էմոցիաներով լի եմ։ Ի սրտե, անչափ շնորհակալ եմ»,- թվիթերյանիր էջում գրել է 35-ամյա ֆուտբոլիստը։
Սաբալետան կարիերայի ընթացքում հանդես է եկել «Սան-Լորենսոյում», «Էսպանյոլում», «Մանչեսթեր Սիթիում» ու «Վեսթ Հեմում»։
Արգենտինայի հավաքականում խաղացել է 2005-2020 թվականներին, նրա ակտիվում 58 գոլ է։