«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի «Յուվենտուս» տեղափոխությունը մոտ է: Այս մասին հաղորդում է La Gazetta dello Sport-ը:
Այսօր ՝ սեպտեմբերի 17-ին, 33-ամյա հարձակվողը մեկնել է Պերուջա: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Ուրուգվայցին մտադիր է քննություն հանձնել իտալական անձնագիր ստանալու համար: Ըստ աղբյուրի, նրա՝ թուրինյան ակումբ տեղափոխվելու տարբերակը այժմ ավելի մոտ է:
Սուարեսը «Բարսելոնայում» է խաղում 2014 թվականից: