ԱՊԼ-ն իր պաշտոնական էջում հրապարակել է Անգլիայի ավարտված առաջնության լավագույն մարզչի թեկնածուների անունները։
Հավակնորդների թվում չի հայտնվել Խոսեպ Գվարդիոլան, որի «Մանչեսթեր Սիթին» մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրեց։
Ցանկում 4 մասնագետ է հայտնվել․ Յուրգել Կլոպ-«Լիվերպուլ», Ֆրենկ Լեմպարդ-«Չելսի», Բրենդան Ռոջերս-«Լեսթեր Սիթի», Քրիս Ուայլդեր-«Շեֆիլդ Յունայթեդ»։
Կլոպը ավարտված առաջնությանը «Լիվերպուլին» հասցրեց չեմպիոնության։ Ընդ որում 38 տուրում թիմը ակումբային ռեկորդ գրանցեց՝ վաստակելով 99 միավոր։ Լեմպարդը, որը նախորդ տարի գլխավորեց «Չելսին», հենց առաջին մրցաշարում թիմին Չեմպիոնների Լիգա դուրս բերեց՝ զբաղեցնելով 4-րդ տեղը։ «Լեսթերը» Ռոջերսի գլխավորությամբ երկար ժամանակ լավագույն քառյակում էր, սակայն վերջում զբաղեցրեց 5-րդ տեղը։ Ուայլդերի «Շեֆիլդը» ԱՊԼ էր դուրս եկել մեկ տարի առաջ ու միանգամից 9-րդ տեղը զբաղեցրեց՝ մնալով այս մրցաշարում։