Մեքսիկայի ազգային հավաքականի և Վուլվզի հարձակվող Ռաուլ Խիմենեսը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, հայտնում է պորտուգալական RTP-ն:
Հաղորդվում է, որ Վուլվզն արդեն Խիմենեսին փոխարինող է գտել՝ ի դեմս «Բրագայի» հարձակվող Պաուլինյոյի: 27-ամյա րազիլացու տրանսֆերի դիմաց անգլիական ակումբը կվճարի 30 մլն եվրո: Ֆուտբոլիստի գործակալը Ժորժե Մենդեշն է:
ԱՊԼ-ի ավարտված առաջնությունում Խիմենեսը դարձել է 17 գոլի հեղինակ, իսյկ մրցաշրջանի բոլոր հանդիպումներում դարձել է 26 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ. գրավել է նաև Երևանի «Փյունիկի» դարպասը: