Արգենտինացի թենիսիստ Դիեգո Շվարցմանը իր դժգոհությունն է հայտնել ATP-ի կատարած աշխատանքի վերաբերյալ ու խոսել US Open-ին մասնակցելու իր հավանականության մասին։
«ATP-ն ընդհանրապես ոչ մեկիս ոչ մի բան չի ասում։ Մենք գրեթե միշտ նրանց որոշումների մասին տեղեկություն ենք ստանում սոցցանցերից։ Օրինակ, Վաշինգտոնի մրցաշարի չեղարկման մասին։ Դա սպասելի որոշում էր, ու ATP-ն էլ էր նման զարգացում սպասում։ Սակայն մենք այդ մասին իմացանք միայն Twitter-ից։
Ինչ վերաբերվում է US Open-ին, ապա ես պատրաստ եմ մասնակցել մրցաշարին, քանի որ այն իմ աշխատանքն է։ Սակայն պայմանները ուղղակի անհեթեթ են։ Գնալ վերջին 7 ամսվա մեջ մեծ սաղավարտի առաջին մրցաշարին թիմի միայն մեկ անդամի հետ ու 21 օր փակված մնալ հյուրանոցում․ դա ուղղակի չափից շատ է»,-Շվարցմանի խոսքն է մեջբերում La Nacion-ը։
Հիշեցնենք, որ մի շարք խաղացողներ հրաժարվել են մասնակցել US Open-ին, այդ թվում տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոն Ռաֆայել Նադալը։