29-ամյա իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին համաձայնության է եկել «Բրեշիայի» նախագահի հետ պայմանագիրը խզելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Goal-ը՝ հղում անելով Repubblica-ին։
«Բրեշիայի» նախագահ Մասիմո Չելինոն որոշել է դադարեցնել հարձակվողի հետ աշխատանքային հարաբերություններն այն բանից հետո, ինչ Մարիո Բալոտելին շարունակաբար բաց է թողնում մարզումները։ Սակայն 29-ամյա հարձակվողը պնդում էր, որ «Բրեշիայի» մարզումները բաց չի թողել։
Բալոտելին «Բրեշիա» էր տեղափոխվել նախորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով՝ ակումբի հետ կնքելով մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր։