NBA-ի տնօրենների խորհուրդը հաստատել է մրցաշրջանը վերսկսելու մասին որոշումը, հայտնում է մարզական մեկնաբան Ադրիան Վոյնարարովսկին Twitter-ի իր էջում: Առաջնությունը կկայանա Օրլանդոյի (Ֆլորիդա, ԱՄՆ) Disney World-ում: Որոշումը կայացվել է գրեթե միաձայն: Միակ թիմը, որը դեմ էր մրցաշրջանի վերսկսմանը, եղել է Պորտլանդը, այդ մասին հայտարարել է Շամս Չարանյան իր թվիթերյան էջում:
Առաջնությունը կվերսկսվի 22 թիմերի մասնակցությամբ: Ներկայացվել է համապատասխան ծրագիր, որն, ըստ երևույթին, աջակցություն է ստացել:
Նախկինում ծրագիրը նախատեսում էր, որ յուրաքանչյուր թիմ պետք է անցկացնի 8 հանդիպում`փլեյ-օֆֆի կազմը որոշելու համար: Բացի այն 16 թիմերից, որոնք մրցաշրջանի դադարեցման պահին գտնվում էին փլեյ-օֆֆի գոտում, մրցաշարին կմասնակցեն նաև Նյու Օռլեանը, Պորտլանդը, Ֆենիքսը, Սակրամենտոն, Սան Անտոնիոն և Վաշինգտոնը:
Մրցաշրջանի վերսկսումը նախատեսվում է սկսել հուլիսի 31-ին և կավարտվի մինչև հոկտեմբերի 12-ը: