Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը խոսել է իր ապագա ծրագրերի մասին, տեղեկացնում է Football.ua-ն:
«Շատ խոսակցություններ կան, բայց դրանք միայն խոսակցություններ են: Կիևի «Դինամոյի» նախագահը շնորհավորեց իմ ծննդյան տարեդարձը, և բոլորը սկսեցին խոսել, որ ես «մեկ ոտքով» այնտեղ եմ:
Միգուցե, կվերադառնամ Կիև….
Պետք է սպասել և տեսնել, թե ինչ տարբերակներ կառաջանան»,- ասել է Սյոմինը:
Հիշեցնենք, որ փորձառու մասնագետի ծառայություններով հետաքրքրված է Տուլայի «Արսենալը»:
Հավելենք, որ Սյոմինը Կիևի «Դինամոն» գլխավորել է 2007-08 և 2010-12 թվականներին: