Իսպանական «Բետիսի» հարձակվող Լորեն Մորոնը շուտով կերկարաձգի պայմանագիրը սևիլյան ակումբի հետ, տեղեկացնում է AS-ը:
Նշվում է, որ կողմերն արդեն համաձայնացրել եմ նոր պայմանագիրը և պատրաստ են այն ստորագրելուն: «Բետիսը» մտադիր է բարձացնել Մորոնի հրաժարագինը ՝ դարձնելով 50 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 26-ամյա հարձակվողին իր կազմում է ցանկանում տեսնել «Տոտենհեմը»:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մորոնը մասնակցել է 26 հանդիպման ու դարձել ՝ 9 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: