Գլազգոյի «Սելթիկի» իվաուրցի կիսապաշտպան Կուասի Էբուեն, ով իր եվրոպական կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակում», տեղափոխվել է բելգիական «Գենկ»։
Ֆուտբոլիստը բելգիական ակումբում հանդես էր գալիս վարձավճարով։ Ըստ Transfermarkt-ի, «Գենկը» որոշել է գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանֆերը։
22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց բելգիական ակումբը կվճարի 1,5 մլն եվրո։
Հիշեցնենք, որ վերջերս ProFootballDB կայքը կազմել է այն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որոնք կարող են դառնալ մյուս տասնամյակի աստղերը։ Այդ ցուցակում ընդգրկվել է նաև Էբուեն։