Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը լքել է իր զբաղեցրած պաշտոնը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Թիմի նոր գլխավոր մարզիչ կնշանակվի սերբ մասնագետ Մարկո Նիկոլիչը, ով իր պարտականություններին կանցնի հունիսի 1-ին:
Հիշեցնենք ՝ փորձառու մասնագետի գլխավորությամբ, «Լոկոմոտիվը» 2018-ին հռչակվեց ՌՊԼ-ի չեմպիոն: Հաջորդ տարի, մոսկովյան ակումբը նվաճեց Ռուսաստանի գավաթը:
Հավելենք, որ Սյոմինը կարող է պաշտոն ստանալ «Լոկոմոտիվում»: