Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Տիմուե Բակայոկոն, որը վարձավճարով հանդես է գալիս «Մոնակոյում», կարող է հայտնվել «Միլանում», հաղորդում է Daily Mail-ը:
Ֆուտբոլիստը 2018/19 թվականին արդեն պաշտպանել է միլանյան ակումբի մարզական պատիվը:
Նշվում է, որ «Միլանը» պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել ֆրասիացու համար:
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստով նաև հետաքրքրված են՝ ՊՍԺ-ն ու «Սևիլիան»:
Հավելենք, որ Բակայոկոյի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2022 թվականին: