Իսպանական «Բետիսի» երեք ֆուտբոլիստների Covid-19-ի թեստերը դրական են եղել: Այդ մասին հայտնում է Football Espana-ն ՝ հղում անելով El Laguero-ին:
Սպասվում է, որ կիրակի օրը ակումբը կհաստատի այդ տեղեկատվությունը, ինչպես նաև կտա վարակված ֆուտբոլիստների անունները: Նրանք բոլորն այժմ երկշաբաթյա ինքնամեկուսացման մեջ են:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Covid-19-ի թեստերի արդյունքները դրական արդյունք են տվել Իսպանիայում խաղացող հինգ ֆուտբոլիստների մոտ: Հիշեցնենք, որ Լա Լիգայում մրցաշրջանը դադարեցված է պանդեմիայի պատճառով՝ անորոշ ժամանակով:
Վերջերս իտալական «Միլանը» հերքել էր տեղեկություններն այն մասին, որ ակումբի 3 աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով: Իտալական ակումբը պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ֆուտբոլիստների ու աշխատակիցների թեստերը բացասական են եղել: