Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտարարել է, որ առաջիկայում չի պատրաստվում վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, որտեղ աշխատել է 2011-2014 թվականների ընթացքում։
«Ես այնտեղ չեմ վերադառնա։ ԱՊԼ-ում կատարում են ամենաշատ ներդրումները, այնտեղ խաղում են լավագույն ֆուտբոլիստներն ու լավագույն թիմերը։ Բայց ես ուզում եմ լինել մի լիգայում, որը պարունակում է տարբեր փիլիսոփայություններ ունեցող թիմեր»,-Վիլաշ-Բոաշի խոսքն է մեջբերում Goal-ը։
Պորտուգալացի մասնագետը ներկա պահին գլխավորում է ֆրանսիական «Մարսելը»։