Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան այս տարի չի կայանա կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Այն նախատեսված էր անցակցնել այս տարի օգոստոսի 6-17-ը:
Համաշխարհային օլիմպիադայի բացման արարողությունը պետք է տեղի ունենար Խանտի-Մանսիյսկում, իսկ մրցաշարը՝ Մոսկվայում:
Շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ շախմատային օլիմպիադան տեղի կունենա 2021 թվականին: