«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն առաջնության ավարտից հետո կավարտի կարիերան, հայտնում է իտալական La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ այս որոշման մեջ ուրույն դեր է ունեցել կորոնավիրուսի տարածման փաստը: Այս մրցաշրջանում շվեդ հարձակվողը «Միլանի» կազմում մասնակցել է 10 խաղի՝ դառնալով 4 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Նախկինում ինֆորմացիա կար, որ եթե Բոբանն ու Մալդինին հեռանան ակումբից, Իբրան ու Դոնարուման ևս կլքեն թիմը: 15 օր առաջ հայտնի դարձավ, որ Բոբանը հեռացվել է միլանյան թիմից:
Իբրան իր կարիերայի ընթացքում խաղացել է «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Միլանում», «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում» ու «ԼԱ Գելեքսիում»: Անցկացրած 751 դարձել է 460 գոլի ու 179 գոլային փոխանցման հեղինակ: