Մեքսիկայի ֆուտբոլային լիգայի նախագահ Էնրիկե Բոնիլան դրական թեստ է անցել COVID-19-ի համար: Այս մասին հաղորդվել է առաջնության պաշտոնական կայքում:
«Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ես իսկապես վարակված եմ կորոնավիրուսով: Ես դեռ չեմ կարող ասել լուրջ ախտանիշների մասին. ես միայն կարանտինում եմ: Ես հասկանում եմ այն ամբողջ իրավիճակը, որում գտնվում է երկիրը: Վստահեցնում եմ բոլորին, որ ես գործելու եմ ողջ պատասխանատվությամբ», — ասվում է Բոնիլայի հայտարարութունում:
Վերջերս Շվեյցարիայի ֆուտբոլի միության նախագահ Դոմինիկ Բլանկը ևս վարակվել է կորոնավիրուսով: