«Ինտերը» մրցաշրջանի ավարտից հետո կարող է գնել «Սասուոլոյի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսիի տրանսֆերը։
Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 25 միլիոն եվրո։ Որոշումը կայացնելու է «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։
Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ թիմերը հանդիպելու են մրցաշրջանի ավարտից հետո քննարկելու Սենսիի տեղափոխության հարցը։