«Արսենալը» մտադիր է ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկին:
«Զինագործները» կփորձեն արդեն այս ամառ ձեռք բերել խաղացողին: «Տոտենհեմը» պատրաստ է մրցակցել «Արսենալի» հետ Միլիկի համար պայքարում, հայտնում է Calcionapoli24-ը։
Բացի այդ, հայտնի է դարձել, որ «Արսենալը» նախատեսում է ուժեղացնել պաշտպանությունը: Հաղորդվում էր, որ «Զինագործները» հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունզով: