«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ առաջին խաղից առաջ պատասխանել է այն հարցին, թե «կարմիրները» կարող են կրկին հաղթել այս մրցաշարը.
«Ես չգիտեմ, թե որքան հեռու կարող ենք այժմ գնալ այս մրցաշարում: Դրա մասին դեռ պետք չէ մտածել: Այժմ պետք է կենտրոնանանք երեքշաբթի «Ատլետիկոյի» դեմ խաղի վրա: Ես գաղափար չունեմ`արդյո՞ք մենք կհաղթենք Չեմպիոնների լիգայում, թե ոչ: Բայց դրա համար պետք է պատրաստ լինել:
Անցյալ տարի ցույց տվեցինք, որ կարող ենք հաղթել լավագույններին: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ մենք այս անգամ ևս կհաղթենք Չեմպիոնների լիգան, բայց ի վիճակի ենք դա անել: Միայն դա է պետք իմանալ»,- մեջբերում է Կլոպին Goal-ը:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում մրցակցի հարկի տակ կհանդիպի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: Հադիպումը կսկսվի Երևանի ժամանակով 00։00-ին։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Ատլետիկոյի» հաղթանակը գնահատում է 3,4 գործակցով, «Լիվերպուլի» հաղթանակը ՝ 2,23, իսկ ոչ ոքին՝ 3,35: