«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձի մասին.
«Ուրախ եմ, որ Նեյմարը «Բարսելոնա» վերադառնալու մեծ ցանկություն ունի: Ինձ դուր է գալիս հետևել հրաշալի խաղացողների, առավել ևս` նրանց տեսնել քո գլխավորած ակումբում: Եթե Նեյմարին կարողանամ տեսնել ամեն օր, ուրախ կլինեմ»,-ասել է Սետյենը:
Նախկինում «Բարսելոնայի» նախագահ Բարտոմեուն չէր բացառել բրազիլացու հնարավոր վերադարձը:
Նեյմարը կատալոնական ակումբում խաղացել է 2013-2017 թթ-ին: Ֆրանսիական գրանդը բրազիլացու տրանսֆերը ձեռք բերեց 222 մլն ֆունտ ստերլինգով: