Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Ինտերը» ցանկանում է ուժեղացնել իր հարձակման գիծը:
«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը այժմ որակազրկված է, իսկ հարձակվող Ալեքսիս Սանչեսը լավ մարզավիճակում չէ: Ապահովագրվելու համար նման արտակարգ իրավիճակներից, միլանցիները ցանկանում են հարձակման գիծը համալրել եվս մեկ ֆուտբոլիստով:
Ցանկում առաջինը «Ջենովայի» հարձակվող 36-ամյա Գորան Պանդևն է, ով արդեն խաղացել է «Ինտերում» 2010 թվականից մինչև 2011 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում Պանդևն Իտալիայի առաջնության 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ: