«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է իր դեբյուտային խաղում «Գրանադայի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0): Կատալոնացիներին հաղթանակ բերեց Լիոնել Մեսիի ճշգրիտ հարվածը:
«Կարծում եմ ՝ հիանալի խաղ էր: Թերևս առաջին խաղակեսում մեզ պակասում էր վստահությունը: «Գրանադան» լավ պաշտպանեց, բացի այդ, եղանակը տհաճ էր. քամին փչում էր, դանդաղեցնում էր գնդակի ընթացքը:
Մեսսին արեց այն, ինչ անում է ամբողջ կյանքում: Դա է իրականությունը: Գերազանց փոխանցման շնորհիվ նա փոխեց խաղի ելքը, որը մեզ համար անհաջող էր դասավորվում», — մեջբերում է Սետյենին Marca-ն: