«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էշլի Յանգը տեղափոխվեց Միլանի «Ինտեր»։
34-ամյա անգլիացին պայմանագիր է կնքել «ներաձուրիների» հետ մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։
Տրանսֆերի արժեքը կազմել է 1,5 միլիոն եվրո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յանգը վեց ամսվա ընթացքում վաստակելու է 6 միլիոն եվրո աշխատավարձ։
Յանգը հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2011 թվականից։ Ընդհանուր հաշվարկով Յանգը 261 հանդիպման է մասնակցել ՄՅՈւ-ի կազմում ու դարձել է 19 գոլի հեղինակ։