Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը գլխավորում է վերջին տասնամյակի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը` ըստ Forbes-ի տվյալների: Նա վերջին տաս տարիների ընթացքում վաստակել է 915 մլն եվրո:
Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են ֆուտբոլի լեգենդներ Կրիշտիանու Ռոնալդուն և Լեոնել Մեսսին, իսկ բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստներից մեկը` լեգենդար Լեբրոն Ջեյմսը եզրափակել է լավագույն քառյակը:
Ձեզ ներկայացնենք մոլորակի վերջին տասնամյակի ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը:
- Ֆլոյդ Մեյվեզեր (բռնցքամարտ)- 915 միլիոն դոլար
- Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ)- 800
- Լեոնել Մեսսի (ֆուտբոլ) -750
- Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ)- 680
- Ռոջեր Ֆեդերեր (թենիս)- 640
- Թայգեր Վուդս (գոլֆ )- 615
- Ֆիլ Միկելսոն (գոլֆ) — 480
- Մենի Պակյաո (բռնցքամարտ) — 435
- Կևին Դյուրանտ (բասկետբոլ)- 415
- Լուիս Հեմիլթոն (ֆորմուլա 1) — 401