ԵԼ-ի խմբային փուլի վերջին տուրում «Ռոման» հյուրընկալել էր «Վոլսֆբերգին»:
Առաջին խաղակեսից հետո իտալական թիմը հաղթում էր 2-1 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում ավստրիական թիմը 1 գնդակ խփեց ու Հռոմից հեռացավ 1 միավորով:
Հայաստանի հավաքկանի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյնաը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
J խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան «Բաշաքշեհիրն» ու «Ռոման»: Մյունխենգլադբախի թիմը 1-2 հաշվով պարտվեց «Բաշաքշեհիրին»՝ գոլ բաց թողնելով ամենավերջում ու զրկվելով ուղեգրից:
Կայացած մյուս խաղերի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: