Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Էսպանյոլի» հետ Լա լիգայի 16-րդ տուրի հանդիպմանն ընդառաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Տրանսֆերներ հունվարի՞ն։ Ամեն ինչ կարող է պատահել ֆուտբոլում։ Երբ գա ժամանակը, մենք կտեսնենք։ Հիմա ես վստահում եմ իմ ներկայիս կազմին և շատ ուրախ եմ այս կազմով։
Ես չեմ պատրաստվում Բեյլին արգելել ինչ-որ բան անել, կամ ուրիշ ֆուտբոլիստների։ Նրանք հասուն մարդիկ են։ Գարեթը վնասվածք է ստացել «Ալավեսի» հետ խաղում»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Ռեալ Մադրիդ» — «Էսպանյոլ» հանդիպումը կկայանա շաբաթ օրը և կմեկնարկի Երևանի ժամանակով 16։00-ին։