«Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն երկարաձգել է ակումբի հետ գործող պայմանագիրը:
Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը, հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:
Կոլումբացին «Յուվեում» է 2015 թվականին. վարձավճարից 2 տարի անց ակումբը ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերի համար «Չելսիին» վճարել է 17 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանի 14 խաղերում Կուադրադոն 1 գոլ է խփել: