Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Միշել Պլատինին նշել է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հավանական փոխարինողներին:
«Մեսսիի և Ռոնալդուի ժառանգո՞րդը: Ինձ շատ է դուր գալիս Նեյմարը: Եվ կա մի տղա, ով խաղում է ՊՍԺ-ի կազմում …
Մբապեն կարող է դառնալ առաջիկա 10 տարվա աստղը: Կարո՞ղ եմ նրան առաջարկել «Յուվեին»: Ես նրան կառաջարկեի բոլոր ակումբներին: Չգիտեմ, արդյոք «Յուվենթուսը» փող ունի այժմ գնել նրան, բայց հետագայում էլ ավելի դժվար կլինի իրականացնել նրա տրանսֆերը»: