Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 12-րդ տուրի «Լոռի» — «Գանձասար-Կապան» հանդիպման երկրորդ խաղակեսը մեկնարկեց մոտ 20 րոպե ուշացումով: Առաջին խաղակեսից հետո հաշիվը ոչ-ոքի՝ 1-1 է:
Ինչպես հայտարարեց խաղի մեկնաբանը՝ ընդմիջման գնալիս թիմերի միջև հրմշտոց է սկսվել: Թե որն է եղել պատճառը՝ հայտնի չէ: Դրվագը դուրս է մնացել տեսախցիկներից:
«Գանձասար-Կապանի» մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման 2-րդ խաղակեսի մեկնարկը մրցավարները հետաձգել են անվտանգության տեսանկյունից ելնելով.
Սուրեն Բայիլյանի գլխավորած մրցավարական անձնակազմը միջադեպի հետևանքով ոչ մի ֆուտբոլիստի չպատժեց խաղի վերսկսումից հետո, բայց հանդիպումը, հավանաբար, կքննվի կարգապահական կոմիտեի նիստում: