Երեկ կայացած Լա Լիգայի 6-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղին Լիոնել Մեսսին ստացավ այս մրցաշրջանի արդեն երկրորդ վնասվածքը:
Արգենտինացին փոխարինվեց առաջին խաղակեսի ավարտից հետո: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ ֆուտբոլիստը ստացել է ձախ ազդրի մկանային վնասվածք: Ապաքինման ժամկետները չեն նշվում:
Ամենայն հավանակնությամբ, կատալոնացիների ավագը բաց կթողնի «Խետաֆեի» դեմ կայանալիք հաջորդ տուրի հանդիպումը: Հարցականի տակ է նաև ՉԼ-ի խմբային փուլի «Ինտերի» դեմ խաղում մասնակցությունը: