Էռնեստ Ֆաբերը նշանակվեց ՊՍՎ-ի գլխավոր մարզիչ, հաղորդում է Sky Sports-ը:
48- ամյա մասնագետի հետ պայմանագիրը կնքվել է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Հիշեցնենք, որ Ֆաբերը նախկինում խաղացել է ՊՍՎ-ի կազմում (2003-2004), ապա մարզել է ակումբի երիտասարդական թիմը:
Հավելենք, որ ՊՍՎ-ն վերջերս աշխատանքից հեռացրել էր թիմի գլխավոր մարզիչ Մարկ վան Բոմելին:
ՊՍՎ-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ վաստակելով 31 միավոր: