Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է «Զենիթի» և Ռուսաստանի հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբայի ինտիմ տեսանյութը, որը տարածվել էր համացանցում:
– Այդպիսի բանը պե՞տք է ազդի կարիերայի վրա:
— Չի կարելի մտնել մարդու անձնական կյանք: Բայց դա լավ դաս է: Կա ընդհանուր օրենք, պետք է պահել դրանք: Սակայն պրոֆեսիոնալ գործունեությանը դա չպետք է ազդի»,-ասել է Պուտինը:
«Медуза»-ն հայտնում է, որ այնուհետև «Матч ТВ»-ի լրագրող Օլգա Բոգոսլովսկայային Պուտինը հարցրել է, թե արդյո՞ք նա դիտել է տեսանյութը: Բոգոլովսկայան ասել է, որ դիտել է, բայց ոչ մինչև վերջ, ամեն ինչ հասկանալի էր առաջին կադրերից:
«Իսկ ես չեմ տեսել»,-ավելացրեց Պուտինը: