Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլիստները շարունակում են գրավել Եվրոպայի առաջատար ակումբների ուշադրությունը, որոնց թվում է նաև Մադրիդի «Ռեալը»:
Ինչպես հաղորդում է AS-ը՝ «սերուցքայիններն» այս պահին հոլանդական թիմի միանգամից մի քանի խաղացողների ելույթներին, որոնց թվում են 26-ամյա կիսապաշտպան Հակիմ Զիեշը, 22-ամյա հարձակվող Դավիդ ներեսը և 21-ամյա պաշտպաններ Լիսանդրո Մարտինեսն ու Էդսոն Ալվարեսը:
«Ռեալը» շարունակում է հետևել նաև 22-ամյա կիսապաշտպան Դոննի վան դե Բեկին, որի ծառայություններով հետաքրքրված էր դեռ անցած ամռանից:
Աղբյուրի խոսքերով՝ «Արքայական ակումբի» սկաուտները ներկա են լինելու Չեմպիոնների լիգայի շրջանակում «Այաքսի» ու «Վալենսիայի» միջև խաղին, որ հետևեն պոտենցիալ նորեկների խաղին: Հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Վալենսիայում: