«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է ՉԼ խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Ինտերի» հետ կայանալիք խաղի սպասելիքներից:
«Ինտերը» լրջորեն փոխվել է: Նրանք նոր մարզիչ ունեն, նոր խաղացողներ ու խաղային նոր համակարգ: Թիմը հրաշալի է մեկնարկել՝ հաղթելով առաջնության բոլոր խաղերը: Մենք բարդ խաղի ենք սպասում:
Դժվար թե կարելի լինի հիմնվել նախորդ մրցաշրջանում անցկացրած խաղի վրա, չէ՞ որ սա նոր «Ինտեր» է՝ իր մարզչի բոլոր անհատական գծերով: Դա ամուր թիմ է, որին դժվար է գոլ խփելը:
Ուսման Դեմբելեն սահմանափակվել է թեթև մարզումով: Լեոն մի քիչ ավելի շատ է աշխատել՝ մասնակցելով խաղային մարզումներին: Տեսնենք՝ կկարողանա՞ արդյոք ամբողջական հանդիպում անցկացնել: Վստահ չեմ, որ նրանք պատրաստ կլինեն խաղին: Անսուն, Ժորդի Ալբան ու Սամուել Ումտիտին նույնպես բաց կթողնեն խաղը», — Վալվերդեի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
ՉԼ խմբային փուլի 2-րդ տուրում «Բարսելոնան» «Ինտերին» կընդունի այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: