Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում 130 կգ քաշային Դավիդ Օվասապյանը հաղթեց Սերբիան ներկայացնող Բոբան Զիվանովիչին (3-1):
1/4 եզրափակչում նա կհանդիպի չիլիացի մարզիկ Յասմանի Ակոստա Ֆերնանդեսին:
60 կգ քաշային Արմեն Մելիքյանն իր մեկնարկային գոտեմարտում պարտվեց հնդիկ ըմբիշին: