Զագրեբում կայանալիք Եվրոպայի 2021թ առաջնությունը և Պեկինում գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչը չեղարկվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով, հայտնում է Գեղասահքի միջազգային միության (ISU) պաշտոնական կայքը:
«ISU խորհուրդը որոշեց չեղարկել միջոցառումը ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակի վատթարացման և կազմակերպիչների և մասնակիցների համար ռիսկերի հետագա աճի պատճառով», – ասված է հայտարարության մեջ:
Եվրոպայի առաջնությունը պետք է տեղի ունենար հունվարի 25-31-ը Զագրեբում, իսկ Գրան Պրիի եզրափակիչը նախատեսված էր դեկտեմբերի 10-13-ը Պեկինում: