«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է թիմից հեռանալուն։
Մանչեսթերյան թիմի մի քանի ֆուտբոլիստներ ցանկանում են, որպեսզի Պոգբային ակումբը վաճառի, հաղորդում է Manchester Evening News-ը։ Մի քանի ֆուտբոլիստներ կարծում են, որ թիմի այս տարվա արդյունքների մեղավորը գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերն է, որը չափից շատ է որոշ ֆուտբոլիստների վստահում, այդ թվում Պոգբային։
Բացի դրանից, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները կարծում են, որ ակումբի հիմնական դարպասապահը պետք է լինի Դին Հենդերսոնը, այլ ոչ թե Դավիդ դե Խեան։
Հիշեցնենք, որ Պոգբայի գործակալ Մինո Ռալոյան ևս օրեր առաջ հայտարարել էր, որ Պոգբայի ժամանակը «Ման Յունայթեդում» ավարտված է։