Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին ցավակցություն է հայտնել Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյայի մահվան կապակցությամբ:
«Հաճելի էր ձեզ հետ կիսել տարած հաղթանակները: Ալեխանդրոն մեծ պրոֆեսիոնալ էր, ով հրաշալի հարաբերություններ ուներ իր ֆուտբոլիստների հետ:
Շատ բան եմ սովորել նրանից: Ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին և բարեկամներին»,-իստագրամյան իր էջում գրել է Մեսսին:
View this post on Instagram
Հիշեցնենք, որ Սաբելյան մահացավ 66 տարեկան հասակում: Արգենտինայի հավաքականը նրա Սաբելյայի գլխավորությամբ 2014 թվականին դուրս եկավ Աշխարհի առաջնության եզրափակիչ։