Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Աթլետիկին» (2-1):
20-րդ րոպեին Լեո Մեսսին տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը:
Երկրորդ խաղակեսի 50-րդ րոպեին Ժորդի Ալբան ինքնագոլի հեղինակ դարձավ ՝ «Աթլետիկին» օգնելով հավասարեցնել հաշիվը:
Անտուան Գրիզմանը 75-րդ րոպեին երկրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը և հաղթանակ պարգևեց կատալոնական ակումբին:
Հավելենք, որ Մեսսին 650-րդ գոլը խփեց «Բարսելոնայի» կազմում:
Այսպիսով, «Բարսելոնան» վաստակեց 40 միավոր և դրանց քանակով հավասարվեց Մադրիդի «Ռեալին»: