«Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», հաղորդում է Defensa Central-ը։
«Մանկունյանցիները» ցանկանում են ձեռք բերել 29-ամյա ֆուտբոլիստին, որպեսզի Վասկեսը մրցակցություն ապահովի աջ եզրում Աարոն Վան-Բիսակայի հետ։
«Ռեալում» պատրաստ են լսել առաջարկներ Վասկեսի համար տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո։ «Արքայական» ակումբը նախատեսում է 15 միլիոն եվրո ստանալ իսպանացու վաճառքից։
Ընթացիկ մրցաշրջանում Վասկեսը մասնակցել է 12 հանդիպման ու կատարել է 1 գոլային փոխանցում։