Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Ռեալ Սոսիեդադին». հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:
12-րդ րոպեին Միկել Օյարզաբալը բացել է հաշիվը: 38-րդ րոպեին Գրիզմանը հավասարեցրել է այն:
Երկրորդ կեսի մեկնարկից րոպեներ անց Մեսսիի փոխանցումից հետո Սուարեսը գնդակն ուղարկել է անպաշտպան մնացած դարպասը՝ առաջ մղելով արդեն հյուրերին: 62-րդ րոպեին Իսակը հավասարեցրել է հաշիվը: Մնացած խաղաժամանակում գոլ չի խփվել:
Այս ոչ-ոքիից հետո «Բարսելոնան» մեկ միավորով գերազանցում է մեկ հանդիպում պակաս անցկացրած «Ռեալին», իսկ «Սոսիեդադը» 28 միավորով շարունակում է 4-րդ տեղում լինել:
Հանդիպման տեսությունը՝ այստեղ: