Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանն այսօր նորամուտն է նշել «Սոչիում»:
ՌՊԼ 17-րդ տուրում «Սոչին» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Ախմատին»: Հայ ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 85-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Սոչին» 27 միավորով 7-րդն է:
Վարդանյանը «Սոչի» է տեղափոխվել 2019-ի նոյեմբերին, սակայն վնասվածքի պատճառով հանդիպում չէր անցկացրել: