Ֆուտզալի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Բուլղարիայի ընտրանուն։
Առաջին խաղակեսից հետո ֆուտզալի ազգային հավաքականը 3-0 հաշվով հաղթում էր Բուլղարիային։ Դուբլ էր գրանցել Համլետ Մանուկյանը, մեկ գնդակ էլ խփել էր Դավիթ Ասլանյանը։ Խաղավերջում աչքի ընկավ նաև Վլադիմիր Սանոսյանը։ Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 4-0 հաշվով։